Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Այսքան թեկնածու որտեղի՞ց

Այսքան թեկնածու որտեղի՞ց
04.12.2018 | 01:46

Արդեն որերորդ օրն է, ամեն պատից, սյունից, անկյունից ծիկրակում են պատգամավորության թեկնածուների ինքնագոհ լուսանկարները։ Տեղ չի մնացել քաղաքում, որ պաստառներ փակցված չլինեն։ Դռան մոտ պատրաստ պիտի կանգնես, որ 10 րոպեն մեկ մի դեռահաս բուկլետների տրցակը անխոս մեկնի ու գնա։


Շենքերի մուտքերի առաջ, աստիճաններին վխտում են ճմրթված, դեն շպրտված, խոստումների բեռից կքած թերթիկներ։ Եթե այսքան պաստառների ու բուկլետների պատրաստման գումարը հավաքվեր, հաստատ մի քանի անտուն մարդկանց բնակարանով կարելի էր ապահովել, դեռ ձմեռվա գազի ծախսն էլ հետը։ Ամեն տեղ են պաստառները՝ անգամ Մայր տաճարի պատերին, բայց թեկնածուների «կրեատիվությունը» սահմաններ չունի։ Տարբեր կայքերում գովազդվող ուժերի առկայությունը նորմալ է, բայց «Հայերեն օնլայն բառարանի» կայքում «խորիմաստ» դեմքով թեկնածուն իսկական զավեշտ է։ Բառարանը բացում ես ու ի՞նչ. իրավաբան Տարոն Սիմոնյանի նկարը՝ կից մակագրությամբ. «Բացահայտիր զարգացած Հայաստան ունենալու գաղտնիքները, կարդա՝ ԱՐԲԱՆԷ»։ Ի դեպ, սա նրա հեղինակած գիրքն է, ինքն էլ «Լուսավոր Հայաստան»-ի նախընտրական ցուցակն է ներկայացնում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4447

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ